Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բարգավաճ» համագումար

«Բարգավաճ» համագումար
14.02.2014 | 16:34

Առաջիկա օրերին ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին և դրա շուրջ պտտվող զարգացումներին: Դատելով ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությունից՝ համագումարն աչքի չի ընկնելու քաղաքական անակնկալներով: Համագումարի առաջին մասը լինելու է դռնփակ, լրագրողներին տրամադրվելու է առանձին տեղեկատվություն, նրանց հարցերին պատասխանելու են ԲՀԿ-ի ղեկավար դեմքերը:
Հայտարարության մեջ նշված չէ, թե որ քաղաքական ուժերն են հրավիրվելու, ինչ ձևաչափով, ինչ հարցեր են լինելու համագումարի օրակարգում:
Հայտնի է, որ վերջին շրջանում իրեն «այլընտրանք» հռչակած ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է հրապարակավ ողջագուրվել Սերժ Սարգսյանի հետ, իսկ նրա հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու հույսեր փայփայող ընդդիմությունն էլ ապավինում է Գագիկ Ծառուկյանի շրջադարձին:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը չգիտեր՝ ԲՀԿ-ն հրավիրե՞լ է ՀԱԿ-ին իր համագումարին, թե՞ ոչ: Որոշակի պատասխան չտվեցին այդ հարցին նաև ՀՅԴ-ում: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենց կուսակցությանը չեն հրավիրել:
«Որքանով տեղյակ եմ, հետևել եմ, ԲՀԿ-ն ոչ մի քաղաքական ուժի իր այս համագումարին չի հրավիրել»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ